Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք և վճռականություն

Անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք և վճռականություն
17.10.2025 | 11:24

Որպեսզի Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքները Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, անհրաժեշտ է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտից զանգ Հայաստանի իշխանություններին՝ այդ պահանջով։

Նախ, մի քանի փաստ՝ առանց գնահատականների․

1. Եկեղեցու և հոգևորականների դեմ հալածանքների փաստը լայն հասարակական շերտերին չի մղում ակտիվ պայքարի։

2. Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաները պետական հաստատությունների մոտ արդյունք չեն տալիս։

3. Քաղաքացիական և պատգամավորական նախաձեռնությունները նույնպես արդյունք չեն տալիս։

4. Անընդհատ հրապարակային շեշտադրումները, թե Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, նույնպես առանձնապես չեն արթնեցնում հասարակությանը։

Վերոնշյալը նշանակում է, որ ընդդիմությունը կարող է հույս դնել միայն առկա ռեսուրսների վրա և դրանք կիրառել նպատակային ու արդյունավետ կերպով։

Եկեղեցու և հոգևորականների դեմ հալածանքները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը զանգահարի Հայաստանի իշխանություններին՝ նման պահանջով։

Բնականաբար, Պետդեպարտամենտը պարզապես խնդրանքներով այդ քայլին չի գնա։ Հետևաբար, ընդդիմադիր ուժերը պետք է կազմակերպեն աննախադեպ համատեղ ճնշում ԱՄՆ-ի և մասամբ նաև ԵՄ-ի վրա՝ կոշտ հռետորաբանությամբ։

Անհրաժեշտ է լայնածավալ տեղեկատվական-քաղաքական արշավ, որի ընթացքում բոլոր մակարդակներում կներկայացվի Արևմուտքի դերը մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ վերջին 7 տարիների ընթացքում՝ ներառյալ Եկեղեցու դեմ գործընթացները։

Այս արշավի կուլմինացիան պետք է դառնա բազմահազարանոց, օրինական և անժամկետ բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ Երևանում։

Ընդդիմության հավաքական ռեսուրսները լիովին բավարար են դրա համար և որևէ կազմակերպչական դժվարություն այստեղ չկա։ Անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք և վճռականություն։

Պլանավորած, հետևողական և անզիջում ճնշումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտից կկայանա զանգ Հայաստանի իշխանություններին՝ Եկեղեցու դեմ հալածանքները դադարեցնելու պահանջով։

Եվ այս հարցում հաջողության հասնելուց դեպքում, կարելի կլինի անցնել նաև մյուս հարցերի լուծմանը։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ

yĆƒĀØĆ¢ā‚¬Ā Ć‚Ā¬ĆƒĀĆ‚Ā�¶/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 25.10.2025